այաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով Tert.am-ի հարցին, նկատում է, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու որոշումը Հայաստանինն ու հայաստացիներինն է, միևնույն ժամանակ ավելացնում, որ Հայաստանը հաջողակի դիրքերում է հայտնվում, երբ ապահովում է ընտրության լայն հնարավորություններ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում։
- Պարոն դեսպան, Դուք և՞ս համարում եք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումը շրջադարձ է և հակասում է վերջին երկու տարում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսին։
- Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ունի հստակ գծված քարտեզ' հետագա առաջընթացի համար, ուստի սա որոշում է Հայաստանի և հայաստանցիների համար: Մենք համաձայն ենք, որ այս որոշումները կենսական նշանակություն ունեն ձեր երկրի ապագայի համար, սակայն գտնում ենք, որ սա Հայաստանի քաղաքացիների և նրանց կողմից ընտրված ղեկավարության խնդիրն է:
- ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասել է, որ որևէ անբնական բան Մոսկվայում տեղի չի ունեցել, որովհետև Հայաստանը մշտապես շեշտել է, որ ինքը կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, այսինքն՝ խորացնել հարաբերությունները ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ երկխոսությունը եվրոպական կառույցների հետ։ Համամիտ ե՞ք պարոն Շարմազանովի տեսակետի հետ։
- Դեսպանատան դիրքորոշումը և մեր գործողությունները նպատակ են ունեցել և ունեն սատարելու Հայաստանի ընտրության հնարավորությունը: Ճիշտ է, մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա հաջողություններ, սակայն հաջողության համար խիստ կարևոր է ընտրության հնարավորություններ զարգացնելը:
- Ըստ Ձեզ՝ Մաքսային միությանը միանալը որքանո՞վ կփակի ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դուռը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի համաձայնագրինը, որովհետև ըստ երևանյան քաղաքական գործիչների մեկնաբանությունների, եթե ո՛չ Ասոցացման համաձայնագիրը, ապա գոնե Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը հակասում է, Մաքսային միության կանոնադրությանը։
- Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության կողմից մշակված oրենսդրական ձևաչափ է, մենք իրավասու չենք մեկնաբանել, թե Հայաստանի' եվրասիական Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ինչ առանձնահատուկ ազդեցություն կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ:
Շարունակությունն` այստեղ: