www.lragir.am Նախօրեին մի քանի հոգով հարձակվել են քաղաքացիական ակտիվ կեցվածք եւ վարք ունեցող Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի վրա, նրանց դաժան ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով քաղաքացիները հայտնվել են հիվանդանոցում: Մինչ այդ, կարճ ժամանակամիջոցում, քաղաքացիական ակցիաների մի քանի մասնակիցների հանդեպ ել եղել են խմբակային հարձակման մի քանի դեպքեր:
Հայկակն ու Արմանը մասնակցել են նախագահի նստավայրի դիմաց երեկվա ցույցին, բողոքելով Մաքսային միությանը անդամակցելու որոշման դեմ:
Այդ շղթան վկայում է, որ Հայաստանում ներդրվել է քաղաքացիական պայքարին հակազդելու նոր մարտավարություն՝ դարանակալ հարձակումներ ակտիվ քաղաքացիների վրա: Այն, որ հարձակումները ոչ թե ինչ որ խուժանի կամ խաժամուժի մտահղացում է, այլ իշխանության ամենավերին օղակում հղացած միտք, վկայում է օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի արած հայտարարությունն այն մասին, թե պաշտոնյաները հարազատներ ու բարեկամներ ունեն, որոնք կարող են չդիմանալ:
Գալուստ Սահակյանն այդ կանաչ լույսը վառեց անմիջապես, երբ դեռ առաջին կիսահարձակումներն էին եղել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդների հանդեպ:
Կանաչ լույսից հետո արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն թողնում է Երեւանի կենտրոնում իջեցված դեսանտի տպավորություն, որը հատկապես ակտիվացել է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո:
Մաքսային միությունը, ավելի ճիշտ խորհրդային-եվրասիական համակարգն այն համակարգն է, որտեղ գերական ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ իշխանությունը պահելու նպատակն արդարացնում է միջոցը սկզբունքը: Իսկ բռնությունն այդ սկզբունքի առանցքն է: Մաքսային միության անդամությունից հինգ րոպե պակաս Հայաստանի իշխող համակարգը շտապում է արդեն նույնիսկ 5 րոպե շուտ վերստին լիարժեքորեն պտտվել այդ առանցքի շուրջ:
Այդ համակարգի հանգիստ պտույտը խաթարել էր Եվրամիության ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: Հիմա, Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ ակտիվության նվազում է սպասվում, ու համակարգն էլ չի սպասում՝ ձեռքերը վաղուց են քոր եկել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Շարունակությունը` այստեղ