Սեւանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի: Սարքավորումներն արդեն ներկրվել են: Կառավարությունը որոշեց այդ ընկերությանը 3 տարի ժամկետով ազատել ավելացած արժեքի հարկը վճարելուց: Հյուրանոցային բարձրակարգ ծառայություններ մատուցելուց բացի ընկերությունը մտադիր է բավարարել նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների հետաքրքրությունը:
Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած Շիրակի 2 հասցեի 7-րդ, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 եւ Մոլդովական 70/1, Նոր Նորքի ուսանողական մասնաշենքում եւ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում 20 ընտանիքների զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Այդ նույն հասցեներում բնակվող եւս 120 ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման հարցը կքննարկվի մեկ ամիս հետո:
Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ըստ այդ զեկույցի թվարկեց մեր երկրի հինգ ուշագրավ առավելություններն ու նույնքան էլ թերությունները: Հայաստանի առաջին առավելությունը, ըստ վարչապետի, այն է, որ Doing Business-ի վարկանիշով Հայաստանում նկատելի կրճատվել է նոր բիզնես սկսելու ժամկետը:
Սրանք, ըստ կառավարության ղեկավարի, Հայաստանի հարաբերական առավելություններն են: Տիգրան Սարգսյանը նկատում է, որ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է: Հայաստանը 120-րդ տեղում է:
Հաշվի առնելով հարաբերական ուժեղ և թույլ կողմերը' վարչապետը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել հաշվետվությունը եվ իրենց որորտների վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի' միջավայրը բարելավելու համար:
Աղբյուրը` www.armnewstv.am
Նելլի Հարությունյան