Սևանի թերակղզում հուլիսի 24-ին' ժամը 15.30-ի սահմաններում կորած Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ժ. Պ.-ն հուլիսի 25-ին' ժամը 10.25-ին, ներկայացել է ՀՀ ԿԱ ոստիկանության Սևանի բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Հուլիսի 25-ին' ժամը 02.10-ին, Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստիկանության ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հուլիսի 24-ին' ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու:

 

Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել է թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատա նքների համար դեպքի վայր էին մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական և ՄՓՎ օպերատիվ խմբերը: