Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը' ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի և հնարավոր զարգացումների մասին։
Մանրամասները` www.shamshyan.com