tert.am Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Սիրիայի հակամարտության լուծման համար նոր հնարավորություններ են ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նրա խոսքով՝ գերմանական կառավարության ղեկավարը ենթադրում է, որ Սիրիայում քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու առաջարկից հետո «դիվանագիտության համար փոքրիկ հույս է հայտնվել»։
«Որպես առաջին քայլ՝ Բաշար ալ-Ասադը պետք է անհապաղ ստորագրի քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիան»,-ասել է ներկայացուցիչը։
Կանցլերի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի Սիրիան չկարողանա ժամանակ ձգել։ Այդ երկիրը պետք է արագ քիմիական զենքը հանձնի միջազգային վերահսկողության և ոչնչացնի դրանք։