hayeli.am Հայտնի է դարձել, որ Բաղրամյան 26-ում քաղաքական որոշում են կայացրել. Աղվան Հովսեփյանը հրաժեշտ կտա դատախազի պաշտոնին եւ այս տեղում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանը, ով, ի դեպ, ծագումով արտաշատցի է:
Այս որոշումը, ըստ էության, կայացվել է 1-2 օր առաջ, որովեհտեւ ինչպես մի քանի օր առաջ գրել էինք' ֆրակցիաների ղեկավարներին զգուշացվել էր, որ ԱԺ մյուս քառօրյայում կլինի Աղվան Հովսեփյանի անունը եւ պատգամավորնմերը պետք է քվեարկեն նրա օգտին: Դատախազի փոփոխությունը Սերժ Սարգսյանը հաստատել էր նաեւ լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ: