nrnak.com Եկեք մի պահ փորձենք պատկերացնել, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը ընդունել է տրամագծորեն հակառակ որոշում և Հայաստանը միանում է Ասոցացման պայմանագրին ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ստորագրում. հետո, ինչ կտար դա Հայաստանին մեծ հաշվով: Տնտեսական աճ 2,3 տոկոսի չափով և այն էլ կախված ուղիղ համեմատականորեն այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են` փակ սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, կախվածությունը հանքահումքից, կոռուպցիոն մեծ ռիսկից ուղեղային արտահոսքից:

 

Սակայն սրա դիմաց մեզ հնարավոր է որ թույլ տային օգտվել Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթգիծը, քանի որ Թուրքիան, որը ազատ առետրի գոտու անդամ է, Վրաստանն էլ` պատրաստվում է անդամակցել, թեև այստեղ էլ կրկին ադրբեջանական մերժողական կեցվածքի գործոնը կարող էր դիմադարձվել մեր հետ կապված պլաններին:

 

Բիզնես միջավայրի առումով էլ հայաստանյան արտադրողը կամ բիզնեսմենը մնում էր անպաշտպան օտար ընկերությունների հետ մրցակցային պայքարում և չէր բացառվում, որ ուղղակի միջազգային կամ ռեգիոնալ տնտեսվարողները կլանեին հայակական ընկերությունները և սկսեին մեր տնտեսությունը ղեկավարել մի քանի գերհզոր կորպորացիաներ:

 

Փաստորեն դուրս է գալիս, որ տնտեսական այս հեռանկարը աչքի տակ ունենալով միակ շահութաբեր կետը Արևմտյան դրամաշնորհային հոսքի ավելացումն էր հայաստանի նկատմամբ, որոնք արդեն իսկ Արևմտյան կողմի սահմանած կանոնների համաձայն մասամբ հետ են գնում զուտ միայն խորհրդատվական ինստիտուցիոնալ կառույցների հետ աշխատանքների փոփոխությունների իրականացման և այլ նմանատիպ գործառույթներ իրականացնելու համար:



Արսեն Լևոնյան