«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը:
«Արմավիա»-ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14-ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը: Նրա խոսքով` ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը: Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնել է, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի:
«Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»,-լրացրել է Գառնիկը:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: