Գերմանիայի կողմից Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը հանդես է եկել Եվրախորհրդարանի որոշման հետ կապված հայտարարությամբ, ըստ որի' հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին պետք է ուղարկվի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակություն. փոխանցում է Turan-ը:

 

«Մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի որոշումը դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների համար:

 

Հուսով ենք, որ Եվրախորհրդարանի առաքելությունը կնպաստի, որ ժողովրդավարական ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում:

 

Մենք քննադատում ենք Ադրբեջանի կառավարությանը ժողովրդավարական ընդդիմության թեկնածուին ընտրական գործընթացից հեռացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Այնուհետև պատգամավորը նշում է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի զարգացումը անհանգստություն է առաջացնում»: Այսպես օրինակ, իշխանություններն արգելում են ազատ և խաղաղ ժողովներն ու միությունները:

 

Պաշտոնական Բաքուն քննադատության է ենթարկվել նաև ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների հետապնդման համար. գրում է haqqin.az-ը: