Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգից պատգամավոր Ֆրանկ Էնգելը մտադիր է իր հարսանեկան արարողությունն իրականացնել Արցախում: Այս մասին հայտնել է սլովենական DennikN պարբերականը:
«Ֆրանկ Էնգելը լի էր ինձ համար հայկական ուտեստներին ծանոթություն իրականացնելու պատրաստակամությամբ: Եվ ես հայտանաբերեցի, որ Ֆրանկը ոչ միայն սիրահարված է հայկական խոհանոցին, այլև ծրագրում է հարսանիք անել Լեռնային Ղարաբաղում»,- Արցախ իր այցի մասին հոդվածում գրել է ԵԽ պատգամավոր Բորիս Զալան:
Նշենք, որ Ֆրանկ Էնգելը և Բորիս Զալան ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդներ են եղել:
Ֆրանկ Էնգելը հայտնի է նաև նրանով, որ նրա նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախ բազմաթիվ այցերի համար: