Դոնեցկի շրջանային խորհուրդը, որը ձևավորվել էր այսօր առավոտյան Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից, տարածաշրջանում «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» է հռչակել: Այս մասին հայտնել է ria.ru-ն:
Արդեն հայտարարվել է «Դոնեցկի անկախ հանրապետության» ստեղծման «ակտի» մասին:
«Հանրապետությունը հարաբերությունները կկառուցի միջազգային իրավունքին համապատասխան եւ հավասարության ու փոխադարձ շահի հիման վրա: Տարածքը, ճանաչված սահմանների շրջանակում, անբաժանելի է և անձեռնմխելի», - ասվում է փաստաթղթում:
Պատգամավորները նաև որոշում են կայացրել Ռուսաստանի կազմում տարածաշրջանի ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին' մայիսի 11-ից ոչ ուշ: