ԳԱԼԱ  «Եթե ինձ' որպես փաստաբան հարցնում եք՝ ինչպես կգնահատեմ Աղվան Հովսեփյանի աշխատանքը, ես ինչպե՞ս պատասխանեմ... Երեւի ճիշտ կլինի ասեմ, որ երկուս էլ չեմ գնահատի հաստատ:

 

Այո, այո, եթե հինգ բալանոց սանդղակով գնահատելու լինեմ, նա մեկ կստանա, ոչ ավելին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: «Համակարգում արատավոր մի շարք դիրքորոշումներ ծագում են առաջին դեմքի դիրքորոշումից... Ձեռագիրը միշտ տեսնում եմ՝ մարդը ոնց է մտածում, եւ այդ համակարգը ոնց է դատախազի նման «մտածում»:

 

Այս առումով ես շատ տխուր փաստեր միայն կարձանագրեի, որովհետեւ բազմաթիվ գործեր եմ ունեցել, որոնք հեռու են եղել օբյեկտիվ նախաքննություն, իսկ հետո նաեւ դատաքննություն ասելուց: Ես կարծում եմ, որ դատախազության օբյեկտիվ հսկողության բացակայությունը շատ ազդող է եղել շատ մարդկանց ճակատագրի վրա: Աղվան Հովսեփյանը, բոլորս էլ գիտենք, որ կարողացել է ազդել դատարանում դատական ակտերի կայացման վրա:

 

Հեղինակ` Քրիստինա Մկրտչյան

 

 

Մանրամասները` այստեղ