ԳԱԼԱ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին այսօր արգելել են մասնակցել Երեւանի քաղաքապետարանում անցկացվող եւ Տարոն Մարգարյանի հրավիրած կազմակերպչական-կառավարչական նիստին այն բանի համար, որ ավագանու անդամը 10 րոպե ուշացումով է ներկայացել Երեւանի քաղաքապետարան:

 

«Կազմակերպչական-կառավարչական նիստ էր, այն «դիսպետչերսկի» կոչվածը: Մեքենաս ճանապարհին փչացել էր, ու ես ուշացել եմ տասը րոպե, եւ քաղաքապետարանի աշխատակիցը ասաց, որ չեմ կարող մտնել, քանի որ Տարոն Մարգարյանը հրահանգել է, որ իրանից հետո ոչ ոք չմտնի: Ես ասացի' փոխանցեք, որ էս իրա համար Բրեժնեւի ժամանակները չեն, ես իր աշխատողը չեմ, երբ որ ինձ հարմար է, ես այդ ժամին պիտի մտնեմ, լսեմ իմ ուզած հարցը ու դուրս գամ»:

 

Քաղաքապետարանի աշխատողը ներս չի մտել ու ոչինչ էլ չի զեկուցել, ենթարկվել է Տարոն Մարգարյանի հրահանգին, եւ Դավիթ Սանասարյանն այդպես էլ դահլիճ չի մտել, նրան տուն են ուղարկել:

 

«Ես եկել էի, որ մասնակցեի ու հարցեր պիտի բարձրացնեի Երեւան քաղաքին վերաբերող, չեմ հասկանում' ի՞նչ պրիմիտիվ վերաբերմունք է»:

 

Մանրամասներն` այստեղ


Քրիստինա Մկրտչյան