«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան հասարակական կազմակերպությունը բաց նամակ է գրել Թուրքիայի վարչապետին, որում հայտնում է իր մտահոգությունը' կապված երկրում մամուլի ազատության հետ. գրում է BBC-ն:
Նամակում ասվում է, որ երկրի իշխանությունները շարունակում են սպառնալ և ձերբակալել լրագրողներին, որոնք համարձակվում են քննադատել կառավարությանը:
Շատ լրագրողներ ենթարկվել են հետապնդումների Ստամբուլի Գեզի պուրակում հակակառավարական ցույցերը լուսաբանելու համար: Իրավապաշտպանները բերում են BBC-ի լրագրող Սելին Գիրիտի օրինակը, որին Անկարայի քաղաքապետը անվանել է «դավաճան»: Լրագրողի փոխանցմամբ' իր հասցեին սպառնալիքներ են հնչում: