Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնին քննադատել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությամբ ավարտված դեկտեմբեր 14-ի գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: «Մենք չենք ցանկանում որևէ մեկին դաս տալ, սակայն չմոռանանք, որ խոսքի ազատության նման որոշ կետեր Եվրամիության պարտադիր սկզբունքներից են»,- հայտարարել է Ջենտիլիոնին:

 

Թուրքական ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին ձերբակալել է 32 «գյուլենականների», այդ թվում' Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դունալըին, Samanyolu հեռուստաալիքի տնօրեն Հիդայաթ Ջույուրին, անվտանգության մարմինների բարձրաստիճան աշխատակիցների, ոստիկանների:

 

Մամուլը հայտնել է, որ վերջին ձերբակալությունները Էրդողանի պատասխանն են' անցյալ դեկտեմբերի 17-ին «զուգահեռ կառավարության» կողմից անցկացված գործողություններին: