Ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց Թուրքիայում համացանցի սահմանափակումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջագային կազմակերպության կայքէջը, զեկույցում արձանագրվել է, որ համացանցի օգտագործման տեսանկյունից Թուրքիան պետք է համարել փակ երկիր:
Նկարագրելով երկրում համացանցի ազատությունը' Freedom House-ը նշել է, որ այն նման է «պատերազմական դաշտի»: Ըստ կազմակերպության եզրահանգման' Թուրքիայում պետական մարմիններն իրենց գործողություններով և համացանցի սահմանափակմամբ փորձում են սահմանափակել երկրում առկա հեղափոխական զանգվածների գերծունեության շրջանակը:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսին ևս հրապարակել էր զեկույց Թուրքիայի վերաբերյալ: Այդ անգամ այն անդրադարձել էր երկրում մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին և լրատվամիջոցների գրաքննությանը: