ԳԱԼԱ Ֆրանսիական հետախուզության տվյալները հաստատում են Դամասկոսի մեղավորությունը քիմիական զենքի կիրառման մեջ: Փարիզը նշում է, որ այս փաստը նաև հաստատում են ՄԱԿ-ի փորձագետները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
«Երեկ հրապարակվել է ՄԱԿ-ի զեկույցը՝ օգոստոսի 21-ին կիրառված քիմիական զենքի վերաբերյալ, և այս զեկույցը, ինչպես նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կբացահայտի ռեժիմը»,- հայտարարել է ֆրանսիական նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
«Այս հարցի վերաբերյալ մեր վերլուծաբանների գնահատականները բաժանվում են 2 մասի: Ելնելով մեր հետախուզական տվյալներից՝ մենք կարծում ենք, որ այդ զեկույցը ապացուցում է Բաշար Ասադի ռեժիմի պատասխանատվությունը օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառման մեջ»,- ավելացրեց նա:
Մանրամասները` այստեղ