«Միացյալ Երիտասարդական Լիգա» և «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումները համատեղ կազմակերպում են ստորագրահավաք-ակցիա ընդդեմ աղանդների, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 16:00 ից հյուսիսային պողոտայում (Ազատության հրապարակի կողմից):
Առաջին անգամ տեղի կունենա նմանատիպը չունեցող ակցիա, որին է միացել ճանաչված և սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով ևս ներկա է լինելու ակցիային, ինչպես նաև աղանդներից տուժած ՀՀ քաղաքացիներ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի կանխարգելել և վնասազերծել աղանդների քայքայիչ գործունեությունը, որը ուղղված է մեր պետականության և ՀՀ ցանկացած քաղաքացու դեմ:
Ակցիայի նպատակն է ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը գրավել աղանդների կողմից իրականացվող օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման վրա: Ակցիայի ժամանակ «ՄԵՆՔ»-ը և «ՄԵԼ»-ը կհրապարակեն համատեղ պահանջ, որը ուղղված կլինի բոլոր պատկան մարմիններին: Ակցիային հրավիրում ենք նաև ՀՀ կառավարության կրոնի վարչության ղեկավար անձնակազմին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և այն հասարակական կազմակերպություններին, ովքեր ամենօր չեն զլանում և խոսում են մարդու իրավունքներից՝ հաշվի չառնելով աղանդներից տուժածներին:
«ՄԵՆՔ» և «ՄԵԼ»