Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության նիստին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է վերանայել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հայտնում է Gazeta-ն:

 

Ազարովն ասել է, թե «համաձայնագրի դրույթների մեծ մասն իրենցից «տնային աշխատանք» են ներկայացնում երկրի համար»:

 

Այլ առումներով նա Ասոցացման համաձայնագիրը գնահատել է իբրև մի քայլ, որը կբարձրացնի Ուկրաինայի մրցունակությունը, որակել է «իրավահավասար միջազգային պայմանագիր, քաղաքական երկխոսություն' բարձրագույն մակարդակում»:

 

Ազարովն ասել է նաև, որ Ասոցացման համաձայնագիրը կարելի կլինի պարբերաբար փոփոխել:

 

Նա նշել է, որ համաձայնագրի կետերի կատարումը վերահսկելու և դրա վերանայման համար կստեղծվի Ասոցացման խորհուրդ:

 

Ավելի վաղ Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ասել էր, որ Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը։