Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և փոխհրաձգության մեջ է մտել զինված խմբավորումների հետ Կահիրեի շրջակայքում. հայտնում է РИА Новости-ն' հղում անելով Reuters գործակալությանը:

 

Ոստիկանները միջոցառումներ էին ձեռնարկում ոստիկանության շենքը պայթեցնող կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ: Գործողություններն անցնում էին Կիրդասի (Kerdasah) շրջանու' Կահիրեի մոտակայքում: Մուհամմեդ Մուրսիի գահընկեց լինելուց հետո իշխանությունները կորցրել են այդ տարածքի վերահսկողությունը, քանի որ տեղի բնակիչները չէին թույլատրում իրավապահ ներկայացուցիչների մուտքն իրենց շրջան:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին երկրի ռազմական հրամանատարությունն իշխանությունից հեռացրել է նախագահ Մուհամմեդ Մուրսիին, որը վայելում էր «Մուսուլման եղբայրների» աջակցությունը։

 

Իսլամիստները հրաժարվեցին համագործակցել ժամանակավոր կառավարության հետ՝ կատարվածը որակելով «ռազմական հեղաշրջում»։ Այնուհետև շարժման մի քանի առաջնորդներ մեղադրվեցին «անկարգություններ հրահրելու մեջ»։

 

Հուլիսի 14-ին մի շարք բարձրաստիան զինվորականների բանկային հաշվեհամարները սառեցվեցին։ Հուլիսի 24-ին դատախազությունը հատուկ հրամանագիր էր տրամադրել՝ Մուրսիին և «Մուսուլման եղբայրների» 8 այլ անդամների ձերբակալելու համար։

 

Ավելի վաղ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին կոչ էր արել ժողովրդին հուլիսի 26-ին դուրս գալ փողոց՝ ցույցերի'պահանջելով ավելի լայն լիազորություններ տրամադրել բանակին։

 

Հավելենք, որ Մուրսիի' գահընկեց լինելուց հետո Եգիպտոսում ներքին հակամարտության պատճառով մահացել է ավելի քան 200 մարդ։