Azatutyun.am Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մերձակայքում սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը:

 

Փաստաբան Հայկ Ալումյանն իր բողոքը հասցեագրել է զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանին: Փաստաբանը խնդրել է վերացնել Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:

 

«Որոշումների մեջ բերված իրավական գնահատականները չեն բխում գործի տվյալներից: Գործի հանգամանքները ներկայացված են խեղաթյուրված ձևով: Որոշումների մեջ հարցաքննված վկաների ցուցմունքներից բերված են միայն այն անձանց ցուցմունքները, ովքեր կամ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն են կամ մերձավորները: Ձևի համար մեկ-երկու շատ փոքրիկ պարբերություն մեջբերում է արված [Ավետիք Բուդաղյանի հոր] Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից: Ոչ մի խոսք չի գնում, որ [գործով մեղադրյալ, ՊԲ հրամանատար, գնդապետ] Արտակ Բուդաղյանը, որը դեպքի մասնակից է եղել, տվել է լայնածավալ ցուցմունքներ: Ցանկացած գործով հնարավոր է հիմնավորել ամեն մի բան, եթե մեջբերես ու գնահատականի արժանացնես միայն կողմերից մեկի ցուցմունքները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր բողոքի հիմքերը մեկնաբանեց Հայկ Ալումյանը:

 

«Ազատություն».- Պարոն Ալումյան, փաստորեն, Դուք բողոք եք ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին: Հնարավո՞ր է՝ այս հարցը հասցնեք դատարան:

 

Ալումյան.- Մերժումը ստանալուն պես մենք իրավունք կունենանք դատարանում վիճարկել այս անհեթեթ որոշումները: Ընդ որում, ես, ճիշտն ասած, իմ բողոքների մեջ նշել եմ, որ քննիչի՝ այս կարգի որոշումներ կայացնելը, հնարավոր է, որ նպատակ է հետապնդում պարտակել առանձնապես ծանր հանցագործություն:

 

«Ազատություն».- Հնարավո՞ր է՝ քննիչի (Ալեքսան Ղազարյանի) գործողությունների կապակցությամբ դիմեք Հատուկ քննչական ծառայություն:

 

Տեսանյութն ու հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ