Այսօր Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կրկին հետաձգվեց հայտնի «բանդայի գործݸվ» դատական նիստը:

 

Պատճառն ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բացակայությունն էր. վերջինս դատարանին հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի:

 

Նշենք, որ այս դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ով նախորդ դատական նիստին հրաժարվել էր ներկայանալ դատարան' առողջական խնդիրների պատճառով:

 

Դատավոր Պապոյանը հետաձգեց դատական նիստը' այն նշանակելով սեպտեմբերի 23-ին' ժամը 12-ին: