Խորհրդարանական ուժերի և պատգամավորների գործունեության վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվություն է մատուցում www.parliamentmonitoring.am կայքը, որը խմբավորած, առանձնացված և հանրամատչելի կերպով ներկայացնում է ԱԺ գործունեության վերաբերյալ ամբողջ պատկերը: Այստեղ կարելի է հետաքրքիր տեղեկատվություն գտնել իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցությունների իրական վարքագծի մասին: Մասնավորապես՝ դաշնակցության քվեարկությունների արդյունքները հուշում են այն խորքային պատճառների մասին, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց դիվանագիտական ծառայության ուղարկել ՀՅԴ առանցքային գործիչներին:

 

Իշխանությունների նկատմամբ առավել լոյալ վերաբերմունք ունեցող ընդդիմություն ուղղակի անհնար է պատկերացնել: Դաշնակցության հինգ հոգանոց խմբակցության անդամներից չորսը գլխավորում են «ձեռնպահ» քվեարկածների թոփ տասնյակը: Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Բաբայանը և Աղվան Վարդանյանը ամենաշատն են իրենց դիրքորոշումը տեղադրել իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումների «արանքում», իսկ մյուս դաշնակցական պատգամավորը՝ Վահան Հովհաննիսյանը, վարկանիշային տասնյակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Հասկանալի է, չէ, որ ամբողջ խմբակցությունը միասնական լոյալ դիրքորոշում է որդեգրել իշխանությունների նկատմամբ: Ընդ որում, այդ լոյալությունը ընդգրկում է բավականին երկար ժամանակահատված:

 

Այս ամբողջ ընթացքում ՀՅԴ պատգամավորները վճարել են այն գինը, որի դիմաց ստացել են դեսպանի «ֆանտասթիշ» պաշտոններ...
Ափսոս, մենք էլ միամտորեն նրանց համարում էինք ավանդական կուսակցության արժեքների կրողներ...
Մինչդեռ այլընտրանքայինը դաշնակցություն էլ մտավ...

 

 

Վարուժան Բաբաջանյան