Թուրքիան անհանգստացած է Սիրիայում մարտական գործողություններ իրականացնող ծայրահեղականների քանակից, հատկապես` թուրք-սիրիական սահմանին նրանց կուտակման հանգամանքից. երկուշաբթի օրը հաղորդում է Ալ Մանար լիբանանյան հեռուստաընկերությունը` մեջբերելով թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերը:

 

«Սիրիայում գործող արմատական խմբավորումները մեր անվտանգության ուժերի համար լուրջ անհանգստություն են ներկայացնում: Ցավոք սրտի, մենք ի վիճակի չենք ամբողջովին արգելափակել սահմանը և ապահովել նրանց ներթափանցումը մեր տարածք»,-հայտարարել է Գյուլը Նյու Յորքում, ուր նա ժամանել է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանին: