Ազատության հրապարակում նստացույց հայտարարած և ազատամարտիկների սոցիալական խնդիրներին լուծում պահանջող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանն օրերս ձերբակալվել է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու կասկածանքով:

 

Նշենք, որ վերջինս Ազատության հրապարակում էր' պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը: Ազատամարտիկը վերջին ամիսներին իրազեկող նստացույցեր էր անցկացնում նաև Հայաստանի մարզերում' ազատամարտիկներին համախմբվելու կոչեր անելով:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության' հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

Ազատամարտիկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: