Galatv.am Չինացի ոստիկանները հետաքննում են երկու մանկահասակ աղջիկների սարսափելի մահը: Նրանց մարմինները հայտնաբերել են Արևելյան Չինաստանի Ցզյանսի գավառում գտնվող նրանց տան լվացքի մեքենայում: Ըստ ոստիկանության տեղեկությունների' 2 և 3 տարեկան երեխաները, մնալով առանց հսկողության, մտել են լվացքի մեքենայի մեջ և ինչ-որ ձևով միացրել են քամելու ռեժիմը:
Ինչպես հաղորդում է «Синьхуа» գործակալությունը, այդ պահին նրանց մայրը գտնվել է խոհանոցում և զբաղված էր ճաշի պատրաստությամբ, իսկ նրանց հայրը լսում էր երաժշտություն: Նրանց 1 տարեկան տղան նույնպես գտնվում էր տանը: Երբ աղջիկներին հայտնաբերվեցին, նրանք արդեն մահացած էին: Ինչպես ցույց տվեց հետաքննությունը, նրանք մահացել էին խեղդվելու հետևանքով:
Ըստ «South China Morning Post» լրատվականի' լվացքի մեքենան գտնվել է տան պատշգամբում, իսկ երեխաների ծնողները գտնվել են սենյակներում և չեն լսել, որ մեքենան միացել է: Ավելին, երեխաներին չհայտնաբերելով տանը' ծնողները մտածել են, թե նրանք կարող է դուրս գնացած լինեն: Մայրը վազել է դուրս երեխաներին փնտրելու համար և միայն տուն գալուց հետո հայտնաբերել է մեքենայի վրա միացման լույսը: Ծնողները շոկի մեջ էին' երեխաներին մահացած հայտնաբերելով: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, ովքեր օգնել են ծնողներին երեխաներին դուրս հանել լվացքի մեքենայի միջից, մեքենայի շուրջբոլորը ծածկվել էր արյան հետքերով: Երեխաների մայրը տեսնելով այդ տեսարանը' կորցրել է գիտակցությունը:
Ոստիկանները գնահատել են այս ընտանիքը որպես բարեկացիկ ընտանիք: Ծնողները շատ լավ հարաբերությունների մեջ էին երեխաների հետ, այդ իսկ պատճառով բացառվել է դիտավորյալ սպանության վարկածը:
Երեխաներին հուղարկավորել են սեպտեմբերի 22-ին: Այս պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել չինական լրատվամիջոցներում և ինտերնետ օգտատերերի բլոգներում: Սոցիալական ցանցերում ընթանում են ակտիվ քննարկումներ այս թեմայի շուրջ: Մի մասը մեղադրում են ծնողներին երեխաներին անուշադրության մատնելու համար, իսկ որոշները ուղղակի փորձում են պարզել, թե ինչպես կարող էր լվացքի մեքենան միանալ: