Panorama.am «Եվրոպական Ռազմավարական հետախուզության և անվտանգության կենտրոնը կասկածի տակ է առնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցի ճշմարտացիությունը»: Այս մասին տեղեկացնում է «PR Newswire» պարբերականը:
Եվրոպական Ռազմավարական հետախուզության և անվտանգության կենտրոնը (ESISC) հակադարձել է ԺՀՄԻԳ-ի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցին, մասնավորապես այն փաստին, որ կանայք իրենց թեկնածությունը չեն առաջադրել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով վերընտրվելու օրինականության հարցին:
«Ադրբեջանում կանայք մեծամասնություն են կազմում խորհրդարանում, կառավարությունում և դատական մարմիններում: Գենդերային հավասարություն այստեղ կա՝ Սահմանադրության 25-րդ հոդված: Ի դեպ, Ադրբեջանը առաջին մուսուլմանական երկիրն էր, որ 1918 թ-ին կանանց քվեարկելու իրավունք ընձեռեց»,-նշել է «ESISC»-ի փոխնախագահ Վիլյամ Ռասիմորան:
ԺՀՄԻԳ-ը Ադրբեջանի կառավարությանը և ԿԸՀ-ին մեղադրել էր 2010թ-ին խորհրդարանական ընտրություններից հետո բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականներն ի կատար ածելու ձախողման մեջ:
Այս կապակցությամբ «ESISC»-ը հերքում է այս ամենը՝ հղում անելով տարբեր բարեփոխումներ, այդ թվում ' թեկնածուների գրանցման ավելի լավ ընթացակարգեր և այլն:
«Պետք նաև նշել, որ «ESISC»-ը փորձել է բազմիցս հանդիպել Բաքվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-– ի ներկայացուցիչների հետ, բայց մեր բազմաթիվ խնդրանքները մնացել են անպատասխան»,- նշել է Ռասիմորան:
Վերջինս նաև ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր է որպես բիզնես գործընկեր, իր նավթի և գազի տեսանկյունից: