Քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որը զբաղվում էր Դամասկոսի մոտակայքում քիմիական հարձակման հետևանքների ուսումնասիրության աշխատանքներով, վերադարձել է Սիրիա Նյու Յորքում իր կարդացած զեկույցից հետո. գրում է Agence France-Presse-ը: Շվեդ մասնագետ Օկե Սելստրյոմի ղեկավարությամբ մասնագետների խումբը պատրաստվում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում հնարավոր քիմիական զենքի օգտագործման այլ վայրեր ուսումնասիրել: Սիրիայի կառավարությունն ու ապստամբները տասնյակ անգամներ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին քիմիական զենք կիրառելու համար:
ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն համոզման, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում կիրառվել է նյարդա-պարալիզացնող զարին գազ, սակայն թե ում կողմից է այն գործի դրվել, և ով է կանգնած այդ հանցագործության հետևում, չի հստակեցվում, քանի որ փորագետների խումբը համապատասխան մանդատ չունի: