Այս պահին Ազգային ժողովում է գտնվում ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:

 

Այսօր նախատեսվում է վերջինիս հանդիպումը ԱԺ 4 խմբակցությունների հետ' ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը Սերժ Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

 

ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածության հարցը խորհրդարանում կքննարկվի սեպտեմբերի 31-ին մեկնարկելիք ԱԺ նիստում:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին: