shamshyan.com Այս պահին խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 6 հրշեջ հաշվարկներ՝ Երևանի մի քանի հրշեջ ջոկատներից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբի հետ փորձում են հանգցնել կրակը: Այս պահի տվյալներով՝ կրակը մեկուսացվել է, սակայն հրշեջները շարունակում են մարման աշխատանքները:
Հրդեհը բռնկվել է ապակու պահեստամասում, որը մոտավորապես 400 քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է «Նառարի» պահեստների հետնամասում «ուղեղները թափած» ինչ-որ անձանց կողմից էլեկտրաեռակցման (սվարկա) աշխատանքների կանոնների ոչ ճիշտ պահպանումը, ովքեր էլ փորձում են թաքցնել հետքերը: Այս պահին կրակի տարածումը կասեցվել է: