panorama.am Թիվ 38 ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի մարզում այսօր լռության օր է: Պատգամավորի թեկնածուներին օրենքով արգելվում է քարոզչություն անել:
Վաղը առավոտյան' ժամը 8-ին կմեկնարկի քվեարկությունը, այն կավարտվի ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ մեծամասնական կարգով պատգամավոր դառնալու համար այստեղ պայքարում է երկու թեկնածու' «Ժառանգության» կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը:
Այստեղ ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրչյանի պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ: