Այսօր Հայաստանում լռության օր է հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։
ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն' քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է. հունիսի 19-ին ժամը 00։00-ին լրացել է նախընտրական քարոզարշավի ժամկետը։ Հետևաբար, ընտրողները հնարավորություն ունեն մտածելու, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ից և ավարտվեց հունիսի 18-ին: Քվեարկությունը կսկսվի հունիսի 20-ին' ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են աննախադեպ թվով՝ 26 քաղաքական ուժեր՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: