Հայաստանի քաղաքական ուժերն ու ռեյտինգային թեկնածուներն այսօր լռելու են։ Վաղը՝ ապրիլի 2-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները:

 

Այս ընտրություններով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման երկրի և վաղը ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր անդամ կդառնա երկիրը կառավարող:

 

Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:

 

Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:

 

Ըստ Սահմանանդրության, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները:

 

ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:

 

Հիշեցնենք՝ քվեաթերթիկում պայքարի դուրս եկած ուժերը դասավորված են հետևյալ հերթականությամբ.

 

1. ԵԼՔ դաշինք

2 ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3 ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4 ԾԱՌՈՒԿՅԱՆ դաշինք

5 ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինք

6 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ կուսակցություն

7 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ կուսակցություն

8 ՕՀԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՍԿԱՆՅԱՆ դաշինք

9 ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցություն