Ճամբարակ-Իջեւան ճանապարհի 15-րդ կմ-ին, սեպտեմբերի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում, «ԶԻԼ-43141» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: