«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը դեռ շտապում չի ասել, թե համաներման արդյունքում իրենց մարտական ընկերոջ ազատ արձակվելը իրենց կգոհացնի՞, թե՞ ոչ։ Նրա կարծիքով՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կհրաժարվի համաներումից. «Որովհետև, եթե ես էլ լինեի, կհրաժարվեի և դեմ կլինեի այդ համաներմանը։ Կստիպեի, որ ամբողջ քննությունը մինչև վերջ գնա և պարզվի՝ ինչի համար են ձերբակալել։
Չէ՞ որ ամբողջ ժողովրդի մեջ խայտառակ են անում, հետո ասեն՝ դե, համաներմամբ ազատվե՞ց։ Եթե մարդուն ազատ են արձակում համաներմամբ, նշանակում Է՝ կնիքն իր վրա արդեն կա։ Այդ դեպքում պետք է հրապարակային ներողություն խնդրեն, բարոյական վնասի դիմաց հատուցեն։ Թե չէ՝ բոլորին էլ՝ «ապե, ապե» ասելով կարող են տանել ու մեկ ժամ հետ ինչ-որ մեղադրանբ ներկայացնել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: