Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հետաձգվել է Վ. Ավետիսյանի փաստաբան Ա. Զաքարյանի միջնորդության քննարկումը' խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Այս մասին Aysor.am-ի թղակցի հետ զրույցում ասաց Ա. Զաքարյանը: Նրա խոսքով' դատական նիստի սկզբում ազատամարտիկները մտել են նիստերի դահլիճ, սակայն երբ իմացել են, որ նիստը դռնփակ է, դուրս են եկել դահլիճից:
Ա. Զաքարյանը նշեց, որ Վ. Ավետիսյանը համաձայնել է ընդունել համաներման առաջարկը:
Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):