Անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.20-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:

Ըստ ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ' պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 և 5.45 մմ տրամաչափի 111 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: