«Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես մեր պաշ­տոնյաների բացարձակ մեծամասնությունը, շատ ազ­նիվ է և ունի հումորի բա­ցառիկ զգացում: Դա պարզվել է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի եր­կու հարցերին նրա տված կարճ պատասխաններից: «Մարզպետ նշանակվելը ինչպե՞ս կազդի ձեր բիզ­նեսի վրա»,- երեկ կառավարության նիստից հետո հարցրել է թերթի թղթակիցը (Արամայիս Գրիգորյանը «Ավշարի» սեփականատերն է):

 

«Ես այժմ որևէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար, անցնելով պետական աշխատանքի, զբաղվելու եմ պետական գործունեությամբ»,- շատ ազնվորեն ասել է նորանշանակ մարզպետը՝ հավելելով, որ այլևս «Ավշարի» սեփականատերը չէ: Եվ ուրեմն ապրելու եք աշխատավարձո՞վ: «Այո»,- նույնքան ազնվորեն պատասխանել է մարզպետը: Իսկ ի՞նչ է արել Արամայիս Գրիգորյանը, «Ավշարի» բաժնետոմսերը վաճառե՞լ է՝ հարց­րել է թղթակիցը:

 

«Այո, վաճառել եմ քեզ»,- հումոր է արել նորանշանակ մարզպետը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: