ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները' անվանելով դրանք «միջազգային չափանիշներից շատ հեռու». գրում է Contact.az-ը:
«Ադրբեջանի իշխանությունները հստակ հասկացնել տվեցին, որ իրենք ցանկանում են միայն ժողովրդավար ընտրությունների տեսլական ստեղծել, այլ ոչ թե իրական ընտրություններ անցկացնել»,-հայտարարել է սենատոր Բեն Քարդինը:
Շատ եմ ցավում, որ Ադրբեջանը հերթական անգամ բաց է թողել իրական ժողովրդավարություն ստեղծելու իր հնարավորությունը, ասել է նա:
Սենատորը նշել է, որ ինքը խորապես հիասթափված է ոչ միայն ընտրությունների օրը գրանցված կոպիտ ընտրախախտումներից, ինչպես, օրինակ, զանգվածային լցոնումներն ու կեղծումներն են, այլ նաև ընդդիմության նկատմամբ արդեն մեկ տարի շարունակվող բռնություններից և ճնշումներից:
Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք նույնպես քննդատում են հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ հետընտրական շրջանում բռնություն գործադրելուց»,-հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մերի Արֆը: