Ինչպես հաղորդում է Haqqin.az կայքը` հղում կատարելով Եվրախորհրդարանի պաշտոնական էջին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանն իր լիագումար նիստի ընթացքում նախօրեին քննարկել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները: Քվեարկության արդյունքում բանաձև է ընդունվել, որում Եվրախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի քննադատական զեկույցին:
«Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ չափանիշներին». սա այն որոշումն է, որը կայացվել է Եվրախորհրդարանի կողմից, որը, սակայն, տարակարծիք է այդ նույն Եվրախորհրդի մոնիթորինգային խմբի դիտորդական առաքելության արտահայտած դիրքորոշման հետ, համաձայն որի' նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցել են արդար և թափանցիկ: