Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանից և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

 

Այցի ընթացքում նախատեսվում է Երևանի քաղաքապետի հանդիպումներ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետերի, ռեգիոնների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: