Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական այցով մեկնել է ԼՂՀ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն Ստեփանակերտ է մեկնել ԼՂՀ մայրաքաղաքի քաղաքապետի հրավերով: Այնտեղ Երևանի քաղաքապետը կմասնակցի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը:

 

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև կհանդիպի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: