Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 20 շենքի դիմաց Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա Էմանուել Մարգարյանը, վարելով BMW մակնիշի 99 QO 001 համարանիշի ավտոմեքենան, ընթացքում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևանի բնակիչ, 59-ամյա Գայանե Մարտիրոսյանը գլխով հարվածել է մեքենայի դիմապակուն:

 

Վերջինս տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, իսկ BMW-ի վարորդ Է. Մարգարյանը՝ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենն է: 

 

 

 

 

shamshyan.com