Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղերի շրջանակներում «Միկան» ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ, «Բանանցը»՝ «Շիրակի»:

«Միկա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց «Միկայի» հաղթանակով' 3:0 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանը և Անդրանիկ Ոսկանյանը:

Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ալաշկերտի» հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Շիրակը» նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Գոլն իր հաշվին գրանցեց Դամ Դիոպը: Թիմերի միջև առաջին հանդիպմանը «Բանանցն» արտագնա խաղում հաղթել էր 2:1 հաշվով, ինչը թիմին ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր:

Արդյունքում' «Բանանցը» և «Միկան» դուրս եկան կիսաեզրափակիչ: