Ջրհեղեղից տուժած հնդիկ ագարակատերը տարածքային իշխանություններից փոխհատուցում է ստացել 80 ռուփիի չափով, որը հավասարազոր է 1,3 ԱՄՆ դոլարի։ 55-ամյա ագարակատերն ասել է, որ ինքը 14 հազար ռուփի (227 դոլար) է ծախսել իր տան վերանորոգման վրա, սակայն իշխանություններից ստացած փոխհատուցումը չի փակի անգամ թեյի հյուրասիրության ծախսը պաշտոնյաների համար, որոնք եկել էին գնահատելու աղետի հետևանքով առաջացած վնասի չափը:Տեղացի պաշտոնյան բացատրել է հնդկական հեռուսալիքին, որ ագարակատիրոջ տան վնասի չափսը գնահատվել է ողջ ունեցվածքի մեկ տոկոսով, որը համապատասխանում է 83 ռուփիին: