Հոկտեմբերի 25-ին' ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում' «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 DO 810 և «Ինֆինիտի» մակնիշի 14 AN 111 պետհամարանիշերով ավտոմեքենանները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1991 թ. ծնված Է. Մ.-ը, 1991 թ. ծնված Հ. Թ.-ը, 1992 թ. ծնված Վ. Ս.-ը, 1984 թ. ծնված Ս. Մ.-ը և 1984 թ. ծնված Վ. Խ.-ը հոսպիտալացվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: