Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավիրել է Վրաստանին նորից մտնել ԱՊՀ կազմի մեջ: «Մենք կցանկանայինք, որպեսզի Վրաստանը վերադառնա ԱՊՀ-ի կազմ»,-հայտարարել է Լուկաշենկոն ԱՊՀ պետություննների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում: Բելառուս նախագահի կարծիքով' Վրաստանը որոշակի պատճառներ ուներ ԱՊՀ-ն լքելու համար:

 

«Վրաստանում շատ են քաղաքական և տնտեսական ոլորտում այն մարդիկ, ովքեր ցանկանում են հարթություն ստեղծել, որտեղ հնարավոր կլինի մեր երկրների հետ քաղաքական և տնտեսական հարցեր քննարկել»,-ասել է Լուկաշենկոն և հույս հայտնել, որ Վրաստանը կլսի այս կոչը. մեջբերում է РИА Новости-ն: