Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել Է մայիսի 9-25-ը Բելառուսում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունից առաջ «մաքրել երկիրը»:
Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լուկաշենկոն իր համերկրացիներին կոչ Է արել չսահմանափակվել միայն Մինսկ քաղաքով:
«Մինսկն արդեն պատրաստ Է ընդունել աշխարհի առաջնությունը, բայց մենք պետք Է չսահմանափակվենք միայն մայրաքաղաքով, քանի որ մրցաշարի հյուրերը կայցելեն մեր երկրի այլ քաղաքներ, եւ նրանցից ոմանք կձտեն ցույց տալ նաեւ ին-որ բացասական բաներ, այնպես որ եկեք լիովին մաքրենք մեր երկիրը»,-ասել Է Լուկաշենկոն: