Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի արևելյան մասում մահափորձ է կատարվել: Այս մասին գրում է rambler.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին: Ըստ տվյալների, հաղորդագրություն է ստացվել, որ առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում կրակոց է հնչել: Ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել են տղամարդու, ով հրազենային վնասվածք է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ:

 

Ականատեսների խոսքով' Կիա մակնիշի ավտոմեքենայից կրակել են սլավոնական արտաքինով 2 տղամարդ, ովքեր դիմել են փախուստի: